Մեր մասնագիտացումը

Հանրային կարծիքի և շուկայի հետազոտություն

Ցանկացած ոլորտում հաջողության և առաջընթացի նախապայմանը գրագետ կազմակերպված և որակյալ աշխատանքն է. առաջնորդվելով հենց այս սկզբունքով՝ սկսած 2006 թվականից մենք մեր գործընկերներին տրամադրում ենք հետազոտական և խորհրդատվական ծառայություններ։

Աշխատանքի հիմքում ունենալով մանրամասնորեն մշակված մեթոդաբանություն՝ մենք իրականացնում ենք հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններ, որոնց տվյալների վրա հիմնվելով հնարավոր է առավելագույն ճշգրտությամբ պարզել հասարակության կամ դրա առանձին խմբերի կարծիքը, տրամադրությունները, դիրքորոշումը այս կամ այն հարցի ու երևույթի շուրջ, ինչպես նաև գնահատել առանձին ընկերությունների դիրքը շուկայում և առաջարկել զարգացման ռազմավարություն։

Մեր կողմից ներկայացված համակողմանի ուսումնասիրությունների ու խորհրդատվության շնորհիվ մի շարք ընկերություններ գրանցել են էական հաջողություններ՝ դառնալով շուկայի առաջատարներից։

Հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններ իրականացնելու համար մենք կիրառում ենք տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ՝ մշտապես հետևելով ոլորտի նորամուծություններին և նաև, փորձարկելով տարբեր մոտեցումներ, ինքներս ենք առաջարկում նոր մոտեցումներ: Հիմնական գործիքակազմը ներառում, բայց չի սահմանափակվում հետևյայով'

Մարքեթինգ և հաղորդակցություն

Մարքեթինգի և հաղորդակցության ոլորտը վերափոխվում է մեդիա և թվային միջավայրին զուգահեռ, ուստի մենք համակցում ենք դասական և նորարարական մոտեցումները ընկերությունների և անհատների համար հաղորդակցական ողջ ներուժի կիրառման նպատակով։

Արդյունավետ կառավարման մեխանիզմները, թիմային աշխատանքը, բրենդի հանդեպ լոյալությունը և ուժեղ կորպորատիվ մշակույթը այն արժեքներն են, որոնք Բրեվիսի հաղորդակցության թիմը ստեղծում է՝ երաշխավորելով Ձեր բրենդի երկարակեցությունն ու դրա նկատմամբ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ։

Վերապատրաստում և զարգացում

Մենք տրամադրում ենք կազմակերպության զարգացմանը նպաստող ծառայություններ, որոնք բուն մարդակենտրոն են։ Ներքին գոհունակության հարցումներ և վերլուծություններ, բիզնես գործընթացներ, դասընթացներ և կազմակերպության զարգացմանը միտված ծրագրեր․ ահա այն գործիքակազմը, որը մարդկանց խումբը վերածում է խիստ արդյունավետ գործող թիմի։

«Մարդկային կապիտալի զարգացում» ծառայությունը խթանում է կազմակերպության զարգացումը, ինչպես նաև տրամադրում է անհրաժեշտ գործիքակազմ՝ առողջ և մոտիվացնող մթնոլորտ ստեղծելու համար։

«Մարդկային կապիտալի զարգացում» ծառայությունն ամենից երիտասարդն է ընկերությունում։ Այն միտված է համախմբելու ոլորտի մասնագետների, ովքեր մասնագիտացած են սոցիալական գիտությունների, հաղորդակցության, ադմինիստրացիայի, հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում։

© 2019 Breavis | Revolve by AccessPress Themes