Կարիերա

Մեր մշակույթը

Թիմային ոգով աշխատելու կարողությունը մասնագիտական հաջողության ցուցանիշ է։ Համատեղ սկզբունքները միավորում են մեզ՝ Բրեվիս ընկերության աշխատակիցներիս։

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. BE COOL – ԵՂԻ՛Ր ՀԱՎԵՍՈՎ
Նույնիսկ սովորական բաները կարող են արվել անսովոր հաճույքով։

2. BE PROACTIVE – ԵՂԻ՛Ր ՆԱԽԱՁԵՌՆՈՂ
Ցանկացած իրավիճակի տերը դու ես, խիզախի՛ր։

3. TAKE CHALLENGES – ԸՆԴՈՒՆԻ՛Ր ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Մասնագիտորեն զարգանալու և ինքնադրսևորվելու նախապայմանը սա է։

4. HELP YOURSELF AND OTHERS TO GROW – ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ՛Ր ԵՎ ՕԳՆԻ՛Ր ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՋՈՂԵԼ
Քո վերջնական հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։

5. KEEP PRIVACY AND CONFIDENTIALITY – ՊԱՀՊԱՆԻ՛Ր ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՉՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Որովհետև դու պրոֆեսիոնալ ես։

Լավագույն արդյունք ստանում են այն թիմերը, ովքեր կիսում են համատեղ արժեքներ։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ճշգրտություն
Ճշգրտությունն աշխարհայացք է և կենսական սկզբունք, որով խստորեն առաջնորդվում է Բրեվիսը։

Նորարարություն
Պահպանելով հավասարակշռությունը և կարևորելով կայունությունը՝ մենք միևնույն ժամանակ բաց ենք  նոր մոտեցումների ու գաղափարների առջև․ ընկերությունը խրախուսում է աշխատակիցների նախաձեռնողականությունը և նոր գաղափարների, նոր գործիքների կիրառումը։ Լինել Բրեվիսի աշխատակից նշանակում է լինել զարգացման անընդհատ գործընթացի մասնակից։

Պրոֆեսիոնալիզմ
Պրոֆեսիոնալիզմը մեր ընկերության ամենաարժեքավոր կապիտալն է, որը նույնիսկ  դրոսևորվում է մանրուքներում․ մենք լավ գիտենք, որ աշխատանքում մանրուքները կարևոր են, և որ մասնիկները կարող են ձևավորել ամուր և առողջ ամբողջություն միմիայն փորձով թրծված պրոֆեսիոնալիզմի միջոցով։

Էթիկա և արժեքներ

Ընկերության էթիկական վարվելակերպն ուղղակիորեն ազդում է ընկերության հեղինակության վրա, ուստի Բրեվիսի բոլոր աշխատակիցները պարտավոր են առաջնորդվել ընկերության գործունեության կանոնագրում ամրագրված բոլոր էթիկական և մասնագիտական սկզբունքներով:

Էթիկայի կանոնագիրքը Բրեվիսի գործունեության ինքնակարգավորման հիմքն է և հետապնդում է հետևյալ նպատակները՝

  • Հանրության վստահության ապահովում հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների գործունեության հանդեպ,
  • Համապատասխան տեղեկությունների հավաքագրում և փոխանցում` հանրությանը չվնասող մոտեցմամբ,
  • Էթիկական սկզբունքների ամրագրում, որոնց պետք է հետևեն ընկերության աշխատակիցները:

Բրեվիսը ի դեմս իր բոլոր աշխատակիցների պարտավորվում է պահպանել հետևյալ մոտեցումները՝

  • Շահերի բախման բացառում
    Բրեվիսի աշխատակիցները պետք է խուսափեն շահերի բախումից և նույնիսկ դրա հնարավորությունից: Նրանք երբեք չպետք է ներգրավվեն այնպիսի գործողության մեջ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով կասկածի տակ դնել ընկերության վստահելիությունն ու օբյեկտիվությունը: Շահերի բախում առաջացնող գործողությունների թվին են դասվում տարբեր խմբերին և ընկերակցություններին անդամակցելը, ինչը կարող է հարցականի տակ դնել ընկերության հանդեպ վստահությունն ու անկողմնակալ հեղինակությունը:
  • Քաղաքական անկողմնակալության ապահովվում
    Բրեվիսը և այն աշխատակիցները, ովքեր իրականացնում են հարցումներ, ուղղակի կամ անուղղակի կերպով չպետք է քարոզեն կամ օժանդակեն որևէ քաղաքական ուժի: Բացի այդ, ընկերությունը նաև խստիվ արգելում է ընկերության կառավարման թիմին լինել կուսակցության անդամ, նույնիսկ եթե դա նրանց անձնական՝ աշխատանքի շրջանակից դուրս, գործունեության մասն է:
  • Հետազոտության ամբողջականության ապահովում
    Պատվիրատուներին և հասարակությանը ներկայացվող հետազոտությունների որակը երաշխավորելու համար ընկերությունն իր հետազոտություններն անցկացնում է թափանցիկության և կրկնակի ստուգման սկզբունքների հիման վրա: Բրեվիսը պարտավորվում է ներկայացնել իր կողմից իրականացված հետազոտությունների մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ ապահովելով հետազոտության ամբողջականությունը:

Բրեվիսը՝ ի դեմս իր բոլոր աշխատակիցների՝ պարտավորվում է ցանկացած պարագայում հետևել նշված սկզբունքներին՝

  1. Հետազոտությունները պետք է անցկացվեն համաձայն ՀՀ և միջազգային օրենսդրական նորմերի և կարգավորումների:
  2. Հանրային կարծիքի ուսումնասիրությունները պետք է անցկացվեն համընդհանուր էթիկական նորմերին համապատասխան, որպեսզի չվարկաբեկեն ոլորտի մասնագետների հեղինակությունը:
  3. Հարցումներ անցկացնելիս անհրաժեշտ է հստակ ներկայացնել հետազոտության նպատակն ու բնույթը՝ առանց հարցվողներին թյուրիմացության մեջ գցելու:
  4. Ռեսպոնդենտների մասնակցությունը հարցումներին պետք է իրականացվի բացառապես կամավորության սկզբունքով:
  5. Անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր ռեսպոնդենտի՝ հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը:
  6. Հետազոտության ընթացքում ստացված հարցվողների անձնական տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն ընդհանրացված ձևով:
  7. Հարցումներից ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, որը չի առնչվում հետազոտությանը:
  8. Հետազոտությունների անցկացումն ու փաստաթղթավորումը պետք է իրականացվի բարձր կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ:
  9. Ընկերության աշխատանքը պետք է լինի ճշգրիտ, թափանցիկ և օբյեկտիվ:
  10. Ընկերության աշխատակիցները պետք է առաջնորդվեն բարեխիղճ մրցակցության սկզբունքով:

Պրակտիկա

Ուսանողների և սկսնակ մասնագետների հետ համագործակցությունը, սեփական գիտելիքով և փորձով նրանց հետ կիսվելը կարևորագույն սկզբունք է Բրեվիսի համար։ Մենք համոզված ենք, որ լավագույն ընկերությունները պատրաստում են իրենց անհրաժեշտ մասնագետներին՝ նրանց համար մասնագիտական աճի ու զարգացման հնարավորություններ ստեղծելով։ Բրեվիսն ազդեցիկ կորպորատիվ մշակույթ և աշխատանքային ձեռագիր ունեցող ընկերություն է, որը նաև ներդրում է կատարում սեփական աշխատակիցների մասնագիտական աճի մեջ։ Մենք մշտապես համագործակցում ենք համալսարանների և վերջիններիս կարիերայի կենտրոնների հետ, մասնակցում ենք ուսանողական աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև որոշակի պարբերականությամբ կազմակերպում փորձնակների հավաքագրում՝ ելնելով այդ պահին ընկերությունում առկա ծրագրային կարիքներից։ Բրեվիսում պրակտիկայի հնարավորություն է տրվում ինչպես ուսանողներին, այնպես էլ՝ նորավարտ մասնագետներին։

Մենք համոզված ենք, որ առավել արդյունավետ պրակտիկա և մասնագիտական զարգացում ունենալու հարցում մենթորության մշակույթն ուժեղ գործիք է։ Այդ իսկ պատճառով Բրեվիսում փորձնակները, թիմային աջակցություն ստանալուց բացի, ունենում են նաև անհատական մենթոր՝ աշխատելով կազմված ծրագրով։ Մեր ընկերությունում մասնագիտական պրակտիկաներն անցնում են բավականին խիստ և հագեցած ժամանակացույցով։

Ինչու պրակտիկա անցնել Բրեվիսում

  • Մոտիվացնող և ստեղծագործական մթնոլորտ,
  • Պրոֆեսիոնալ և աջակցող թիմ՝ սովորելու և գործնական փորձ ձեռք բերելու համար,
  • Պրակտիկայի ծրագրի ամբողջ ընթացքում անհատական մենթոր ունենալու հնարավորություն,
  • Ոլորտի լավագույն պրոֆեսիոնալների հետ մասնագիտական հարաբերություններ ստեղծելու հնարավորություն,
  • Զարգացման և մասնագիտական գիտելիքների համալրման նպատակով դասընթացների մասնակցություն,
  • Պրակտիկ հանձնարարությունների կատարում՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար,
  • Մեր քաղաքի լավագույն գրասենյակում աշխատելու հնարավորություն։

Փորձնակներին Բրեվիսը շնորհում է հատուկ հավաստագրեր, ինչպես նաև՝ տրամադրում երաշխավորագրեր։ Պրակտիկայի ընթացքում նրանց հետ կնքվում է ուսումնառության համաձայնագիր, տրամադրվում է ընկերության բրենդային նյութերով փաթեթ և աշխատանքային անհրաժեշտ պարագաներ։

© 2019 Breavis | Revolve by AccessPress Themes