Տվյալների հավաքագրման կոորդինատոր

ՊԱՇՏՈՆ` Տվյալների հավաքման կոորդինատոր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Գործարքային

ՎԱՅՐ` ՀՀ մարզեր և Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Բրեվիս ընկերությանն անհրաժեշտ են տվյալների հավաքման կոորդինատորներ՝ հետազոտական ծրագրերի շրջանակում զուգայցեր իրականացնելու համար։ Կոորդինատորները նաև պարտավորվում են աջակցել հարցազրուցավարներին՝ իրենց աշխատանքի կատարման ընթացքում, իրականացնել որակի վերահսկման հետայցեր, կատարել հարցազրուցավարների տեղաբաշխում և աշխատանքների կազմակերպում մարզային ուղղությունների ժամանակ։

Փնտրում ենք եռանդուն, աշխատասեր և պատասխանատու անձանց։ Նախնական փուլն անցած թեկնածուների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Իրականացնել սահմանված ժամկետներում նախատեսված քանակի զուգայցեր հետազոտության դաշտային հարցումներ անցկացնող հարցազրուցավարների հետ` Ընկերության կողմից նախապես ընտրված բնակավայրում:
  • Զուգայցի ընթացքում հետևել հարցազրուցավարի կողմից ընտրանքի ճիշտ իրականացմանը, հարցազրույցի անցկացմանը և իրականացնել որակի ընդհանուր ստուգում:
  • Զուգայց կատարելուց հետո` աշխատանքային օրվա վերջում, որակի վերահսկման և բարելավման պատասխանատուին ներկայացնել յուրաքանչյուր հարցազրուցավարի գործունեության գնահատման թերթիկ (էլեկտրոնային լրացման, իսկ անհրաժեշտության դեպքում  նաև թղթային տարբերակով և/կամ բանավոր):
  • Իրականացնել որակի վերահսկման հետայցեր` ըստ որակի վերահսկման և բարելավման մասնագետի կողմից ներկայացված ցուցումների:
  • Ներկայացնել հաշվետվություններ ամենօրյա կատարված զուգայցերի և հետայցերի արդյունքների վերաբերյալ (էլեկտրոնային, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով և/կամ բանավոր):
  • Կատարել հարցազրուցավարների տեղաբաշխում և աշխատանքների կազմակերպում մարզային ուղղությունների ժամանակ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն;
  • Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն;
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր);
  • Շաբաթվա ընթացքում մինիմում չորս ամբողջ օր հասանելիություն (ներառյալ շաբաթ կիրակին);
  • Տեղանքում կողմնորոշվելու ունակություն;
  • Թիմային աշխատանքի հմտություններ;
  • Դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք)։

Բրեվիս ընկերությունում որպես կոորդինատոր աշխատելու ընթացքում պատրաստ եղեք՝

  • Ճանապարհորդել ՀՀ մարզեր;
  • Կատարել երկարաժամյա աշխատանք, երբեմն նաև հանգստյան օրերին;
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական աշխատանք;

ԲՐԵՎԻՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

  • Մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում;
  • աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով;
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մեծ մասը սկսել է աշխատանքը Բրեվիսում հենց հարցազրուցավարի աշխատանքից);
  • Կարիքի դեպքում տեղեկանք կամ վկայական;
  • 4-5 օր տևողությամբ ուսուցում՝ աշխատանքի բուն գործընթացը սկսելուց առաջ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Բրեվիսի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով Բրեվիսի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով վերջնական արդյունքների վրա չազդելու համար:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Նոյեմբերի 8, 2019

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել ֆայլը (տես հղմամբ)՝ https://forms.gle/zi2rWVHmQed3LVht6

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները 10-15 օրվա կտրվածքով: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։

Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով