Հարցազրուցավար

ՊԱՇՏՈՆ` Հարցազրուցավար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Գործարքային

ՎԱՅՐ` Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Բրեվիս ընկերությանն անհրաժեշտ են հարցազրուցավարներ բջջային կապի մասին դեմ առ դեմ հարցումներ իրականացնելու համար: Հարցումներն անցկացվում են պլանշետային տարբերակով։

Աշխատանքային գրաֆիկն է պայմանագրային է՝ ապահովելով ամենամսյա ծանրաբեռնվածություն։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • անցկացնել հարցազրույցներ բնակիչների հետ տնայցերի միջոցով;
  • մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող 4-5 օրյա դասընթացներին և վերապատրաստումներին;
  • ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

  • միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
  • մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն;
  • հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր);
  • շաբաթվա ընթացքում ամենաքիչը չորս ամբողջ օր հասանելիություն (ներառյալ շաբաթ կիրակին);
  • տեղանքում կողմնորոշվելու ունակություն;
  • թիմային աշխատանքի հմտություններ;
  • դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք)։

Բրեվիս ընկերությունում որպես հարցազրուցավար աշխատելու ընթացքում պատրաստ եղեք՝

  • ճանապարհորդել ՀՀ մարզեր;
  • կատարել երկարաժամյա աշխատանք, երբեմն նաև հանգստյան օրերին;
  • հարցումներ իրականացնել տնայցերի միջոցով;
  • ըստ անհրաժեշտության իրականացնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական աշխատանք;

ԲՐԵՎԻՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

  • միշտ ժամանակին տրվող և բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով;
  • մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում;
  • աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով;
  • կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մեծ մասը սկսել է աշխատանքը Բրեվիսում հենց հարցազրուցավարի աշխատանքից);
  • կարիքի դեպքում տեղեկանք կամ վկայական;
  • 4-5 օր տևողությամբ ուսուցում՝ աշխատանքի բուն գործընթացը սկսելուց առաջ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բրեվիսի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով Բրեվիսի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով վերջնական արդյունքների վրա չազդելու համար:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Նոյեմբերի 4, 2019

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել ֆայլը (տես հղմամբ) https://forms.gle/w5AkjkhKtH6YDBVA6

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները 10-15 օրվա կտրվածքով: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։

Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով