Զբոսանք Երևանի այգիներում

Նկարի աղբյուր՝ hinyerevan.com

Պարզվում է՝ երևանցիները շատ են սիրում զբոսնել։ Ըստ ստացված պատասխանների՝ երևանցիների 33․9%-ն է, որ առհասարակ չի այցելում այգիներ, իսկ 2․2%-ն էլ դժվարանում է առանձնացնել ամենասիրելի այգին։ Ամենահաճախայցելելի այգիների շարքում առաջատար է Վարդանյան ընտանիքի կողմից կառուցված Երևանի 2800-ամյակի այգին, որին 2%-ով զիջում է Թումոյի այգին, այնուհետև հաջորդում են Օղակաձև, Վահան Զատիկյանի անվան, Հաղթանակ, Սիրահարների այգիները։

Այս կամ այն այգին նախընտրելու հարցում զբոսասեր քաղաքացիների գերակշռող մասն առաջնորդվում է տեղանքի հարմարությամբ, 7․0%-ը առաջնահերթությունը տալիս է կանաչապատ տարածքների առկայությանը, 2․7%-ի համար կարևոր են սրճարանների առկայությունը, 1․9%-ի համար՝ այգու նորաբաց լինելը և 1․2% քաղաքացիներ կարևորում են ֆիզիկական վարժություններ անելու համար նախատեսված հարմարանքների առկայությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով