Երևանցի՞, թե՞ Երևանից

Նկարի աղբյուր՝ hinyerevan.com

Մեր մայրաքաղաքը՝ իր ընդլայնմանը զուգահեռ, ինչպես նաև խորհրդային երկրի մայրաքաղաքից փոխակերպվելով անկախ հանրապետության ժամանակակից մայրաքաղաքի, տարիների ընթացքում ձեռք է բերել մեգապոլիսներին բնորոշ դիմագծեր, իսկ բնակչության թիվը կտրուկ աճել է՝ ի հաշիվ Հայաստանի այլ բնակավայրերից, ինչպես նաև այլ երկրներից տեղափոխվածների։ 2018թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվում է 1,077,590 մարդ։

Մենք փորձել ենք պարզել՝ մայրաքաղաքի բնակիչների քանի տոկոսն է ծնվել Երևանում և որքանով է փոխվել այդ թիվը 2014-2019թթ. ընթացքում։

Այսպես, 2014թ. մայրաքաղաքում ծնվածները կազմում էին Երևանի բնակչության 72.2%-ը, 2017թ.՝ 73%-ը։ 2019թ. Երևանում ծնվածների քանակը մի փոքր նվազել է՝ կազմելով 68.9%։

Մեր հետազոտությունը պարզել է նաև, թե Երևանում բնակվող, սակայն ՀՀ այլ քաղաքներում, գյուղերում և արտերկրում ծնվածների որ մասն է իրեն համարում երևանցի։ Երևանում չծնվածների 48.1%-ը իրեն համարում է երևանցի, իսկ  34.3%-ը իրեն նույնականացնում է իր ծննդավայրի հետ:  13.7%-ը իրեն համարում է և՛ երևանցի, և՛ իր ծննդավայրից։ Հատկանշական է, որ երևանաբնակների 3.8%-ը իրեն չի նույնականացնում ո՛չ Երևանի, ո՛չ էլ՝ ծննդավայրի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով