Հայաստանցիների մոտ 10%-ը տղամարդու դավաճանությունն ընդունելի է համարում

2019թ․ հունիսին կատարված մեր հետազոտություններից մեկը մասամբ անդրադառնում է հայկական արժեհամակարգի տիրույթին, այդ թվում նաև Հայաստանում արտամուսնական կապերի նկատմամբ մարդկանց վերաբերմունքին։ Մեր փորձագետների կողմից հարցաշարը կազմվել է այնպես, որ հնարավոր լինի նվազագույնի հասցնել սույն բարդ հարցում կեղծ պատասխանների հավանականությունը:

Մեր հասարակությունում արտամուսնական կապերի վերաբերյալ կարծիքի ուսումնասիրության մասին հրապարակումների շարքը սկսում ենք՝ ներկայացնելով պատկերն ըստ պատասխանողների ամուսնական կարգավիճակի։

Այսպես, ամուսնու կողմից դավաճանությունը հասարակության մոտ 10%-ը համարում է ընդունելի (բաշխումն ըստ ամուսնական կարգավիճակի ցուցադրված է ինֆոգրաֆիկայում)։ Նույն ցուցանիշը կնոջ դավաճանության դեպքում առավել սուր է ընկալվում, և, ըստ այդմ, հասարակության միայն մոտ 2%-ն է այդ վարքագիծը ընդունելի համարում։

Հարցումն իրականացվել է ամբողջ Հայաստանի տարածքում 1602 մարդկանց շրջանում։ Վստահելիության մակարդակը՝ 95%, սահմանային սխալի՝ Δ=±2.45% և անկեղծության՝ 85,6% մակարդակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով