Մեկ կյանք, մեկ մասնագիտությո՞ւն

Նկարի աղբյուրը՝ hinyerevan.com

Որքան էլ որ հետխորհրդային շրջանից սկսած մինչ օրս աստիճանաբար կոտրվում են ամբողջ կյանքի համար մեկ մասնագիտություն ունենալու կարծրատիպային մոտեցումները, այնուամենայնիվ բրեվիսյան հարցումները գալիս են ապացուցելու, որ ներկայումս մեր երկրի բնակչության մոտ կեսը՝ 50,9%-ը, ընդհանրապես ցանկություն չունի ձեռք բերել որևէ նոր մասնագիտություն։

Համաձայն հարցումների՝ նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների շարքում գերակշռող են 18-30 տարեկանները՝ 68,8%, սակայն զգալի է նաև 61-ից բարձր մարդկանց ցուցանիշը՝ 22․2%:

Պարզվում է նաև, որ նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների 53․3%-ն արդեն ունի բարձրագույն կրթություն։

Նախընտրելի այլ մասնագիտությունների շարքում առաջատար դիրքում է բժշկի/բուժքրոջ մասնագիտությունը, որին հաջորդում են տնտեսագիտական, լեզվաբանական, իրավագիտական, մանկավարժական և ՏՏ ոլորտի մասնագիտությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով