Բիզնեսում արդյունավետ որոշումներ կայացնելու լավագույն գրավականը շուկայի հետազոտություններն են

Հեղինակ՝ Արմեն Խաչիկյան
(Բրեվիսի հատուկ ծրագրի պատասխանատու)

Ժամանակակից արագ և դինամիկ զարգացող շուկայում և, ընդհանրապես, առօրյա բիզնես գործունեության մեջ առաջնային է տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակությունը, իսկ բիզնես ոլորտի համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ հետազոտություններ իրականացրած ընկերություններն ամենաարագն են աճ գրանցում

Դիտարկենք մի քանի իրավիճակ.

  • Դու ընկերության ղեկավար ես և պլանավորում ես մեծ ներդրում անել նոր շուկա մտնելու համար:
  • Դու ապրանքի մշակող ես և փորձում ես առկա միտումներին համահունչ լուծում գտնել։
  • Դու բիզնեսի խորհրդատու ես և բիզնեսը վերագործարկելու կամ զարգացնելու խորհուրդներ ես տալիս։
  • Դու բրենդ մենեջեր ես և մշակում ես ռեբրենդինգի ռազմավարություն։
  • Դու ձեռնարկատեր ես և փորձում ես միջավայր ստեղծել խոշոր ներդրողներից գումար ստանալու համար։
  • Դու սեփականատեր ես և ներդրումների համար շահութաբեր շուկա ես փնտրում։

«Մարկեթինգն առանց շուկայի հետազոտության նման է փակ աչքերով մեքենա վարելուն։

Դեն Զառռելա

Նշված բոլոր դեպքերում կարող ես օգտագործել քո նախկին փորձը, մասնագիտական կրթությունը կամ ինտուիցիան։ Սակայն որպեսզի երաշխավորված արդյունքի հասնես, անհրաժեշտ են բարձր հավաստիությամբ տվյալներ և վերլուծություններ՝ որոշումների կայացման գործընթացում շուկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար։

Սխալ քայլը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների թե՛ կարիերայի, թե՛ ընկերության գործունեության առումով: Մերօրյա շուկայում առկա կատաղի մրցակցության պայմաններում սխալվելու թույլատրելի շեմը շատ փոքր է, իսկ առանց հիմնավոր վերլուծությունների սխալ ենթադրությունների վրա հիմնվելը կարող է ճակատագրական լինել: Շուկայի որակյալ հետազոտությունները կարող են մեծապես նվազեցնել այս ռիսկերը` օգնելով ստուգել վարկածները, հաստատել ենթադրությունները և վստահությամբ առաջնորդվել որոշումների կայացման գործում:

» Ձեր ամենադժգոհ հաճախորդը, ձեր գիտելիքի լավագույն աղբյուրն է։

Բիլ Գեյթս

Համաշխարհային բիզնեսի անկայուն միջավայրում միայն կանխատեսելը բավարար չէ։ Առաջադեմ կազմակերպություններն օգտագործում են ճշգրիտ տվյալներ և որակական տեղեկություններ բիզնեսի գործունեության վերաբերյալ. օրինակ՝ բացահայտում են հաճախորդների գոհունակության վրա ազդող գործոնները և բացթողումները, որոնցից մրցակիցները կարող են օգուտ քաղել: Խոր վերլուծություններն օգտագործվում են առավելապես որոշումներ կայացնելիս. այս դեպքում անկախ և մասնագիտական ընկերության կողմից իրականացված շուկայի հետազոտությունը լավագույն լուծումն է յուրաքանչյուր բիզնեսի համար։ Հետազոտությունների շնորհիվ կարելի է առավել խելամիտ ներդրումներ կատարել այն շուկաներում, որոնք շարունակում են աճել՝ վերանայելով ավելի ցածր պահանջարկ ունեցող շուկաների ներդրումները:

Շուկայի հետազոտությունները կարող են բիզնեսի համար բացահայտել՝

  • նորագույն միտումներն ու գործիքակազմը,
  • զարգացող մրցակիցներին,
  • սպառողների փոփոխվող նախասիրությունները,
  • սոցիալ-տնտեսական փոփոխությունները,
  • շուկայի աճող և նվազող միտումները,
  • պոտենցիալ նոր գործընկերներին և մատակարարներին,
  • ապրանքների զարգացման նոր հնարավորությունները։

Ընդհանրացնելով՝ նշենք, որ բիզնեսում օպտիմալ որոշումներ կայացնելն ավելի հեշտ և հիմնավոր է, երբ ունես վստահելի ցուցանիշներ, որոնք կհիմնավորեն քո ռազմավարության արդյունավետությունը:

Բիզնեսի առաջընթաց ապահովող հետազոտությունները ստորև․

  • Շուկայի հետազոտություն,
  • Բրենդի հետազոտություն,
  • Մրցակիցների համեմատական հետազոտություն,
  • Շուկայի և սպառողների սեգմենտավորում,
  • Ապրանքի/ծառայության թեստավորում և գնահատում,
  • Սպառողների գոհունակության հետազոտություն,
  • Անձնակազմի արդյունավետության հետազոտություն,
  • Աշխատակիցների գոհունակության հետազոտություն:

2 thoughts on “Բիզնեսում արդյունավետ որոշումներ կայացնելու լավագույն գրավականը շուկայի հետազոտություններն են

  1. Շատ հետաքրքիր է, սակայն մյուս կողմից, այս ամենի մասին ամեն օր լսում և կարդում ենք համացանցում ,բայց և իրականում ինքնուրույն չենք կարողանում լուծել մեր բիզնեսում առկա խնդիրները , կամ ապահովել ակտիվ առաջխաղացում , հետաքրքիր է որքան կարժենա ձեր կողմից տրվող խորհրդատվությունը, և կատարում եք արդյոք նման աշխատանք>?

    1. Հարգելի Սյուզաննա,

      Շնորհակալություն մեկանաբանության և նկատառման համար։ Մենք սիրով կկապվենք ձեզ հետ:

      Խնդրում ենք, հնարավորության դեպքում թողնել Ձեր հեռախոսահամարը՝ info@breavi.com մեյլի միջոցով կամ (+374) 11 20 47 72 հեռախոսահամարին։

      Հարգանքով՝
      Բրեվիս թիմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով