Բրեվիս ընկերությունը կհամագործակցի վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ

ԲՐԵՎԻՍ ընկերությունն ընդգրկվել է առաջատար խորհրդատվական ընկերությունների ցանկում, որոնք ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների ֆինանսավորման և խորհրդատվության (EBRD SME Finance and Advice Facility Armenia project) ծրագրի շրջանակում  խորհրդատվական ծառայություններ են մատուցում Հայաստանում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներառված փոքր և միջին ձեռնարկություններին։

ՎԶԵԲ-ի նախնական որակավորումը հնարավորություն է տալու ընկերությանն իր խորհրդատվական ծառայությունները ներկայացնել ՎԶԵԲ-ի ծրագրերում ընդգրկված տարբեր ընկերություններին և կազմակերպություններին։

ԲՐԵՎԻՍ-ը խորհրդատվական ծառայություններ է ներկայացնելու ռազմավարության, գործառնությունների, կառավարման և մարկետինգի ոլորտներում։

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը բիզնեսի զարգացման խորհրդատվություն է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին՝ գործունեություն ծավալելով 25 երկրում, աշխատելով 6000-ից ավելի խորհրդատուների և 1500-ից ավելի միջազգային փորձագետների հետ։ ՓՄՁ ֆինանսավորման և զարգացման ծրագրի (Through SME Finance and Development) միջոցով ՎԶԵԲ-ն օգնում է փոքր և միջին ձեռնարկություններին ընդլայնվել և հաջողությունների հասնել՝ դառնալով սեփական երկրների տնտեսությունների իրական խթանիչներ։ ՎԶԵԲ-ի միջոցով ՓՄՁ-ները կապ են հաստատում տեղական ու միջազգային խորհրդատուների հետ, որոնք կարող են աջակցել իրենց բիզնեսի զարգացմանը։

ԲՐԵՎԻՍ

Ունենալով ավելի քան 12  տարվա մասնագիտական հարուստ փորձառություն՝  Բրեվիսը հաջողությամբ իրականացրել է ավելի քան 300 ծրագիր՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության և հանրային առողջության ոլորտներում։

Ընկերության գործունեության կարևոր մասն են կազմում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված հետազոտական և խորհրդատվական ծրագրերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով