«Բրեվիս» ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը հյուրընկալվել էր «Հեռանկար» հաղորդաշարին

«Բրեվիս» ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը փետրվարի 14-ին հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին՝ ներկայացնելով Պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության որոշ արդյունքներ։ Մասնավորապես խոսվել է հետազոտության տվյալների անվտանգության, բանակի վերաբերյալ զորակոչվելուց առաջ եղած կարծրատիպերի, բանակային ծառայության պայմաններից բավարարվածության, ինչպես նաև բանակային կյանքին ինտեգրվելու և հարմարվելու վրա ազդող գործոնների մասին։

«Մեր հետազոտությունը ուղիղ կապ, ուղիղ կորելացիա ցույց տվեց իրավագիտակցության և բանակային կյանքից ու ծառայությունից բավարարվածության միջև։ Այսինքն՝ ինչքան զորակոչված երիտասարդն ավելի տեղյակ է իր իրավունքներից և պարտականություններից, այնքան ավելի լավ է պատկերացնում բանակային կյանքը և վերջում ավելի բավարարված է վերադառնում»,- նշել է Հովհաննես Գրիգորյանը՝ առանձնացնելով հետազոտության արդյունքում դուրս բերված որոշ դրույթներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով