CAPI համակարգ հանրային կարծիքի ուսումնասիրության համար. ittrend.am-ի հոդվածը IPSC-ի մասին

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) օրերս կայացած Դիջիթեք բիզնես ֆորումին ներկայացրեց դեմ առ դեմ հարցումներ կատարելու CAPI համակարգը, որը թույլ է տալիս պլանշետի կամ դյուրակիր համակարգչի միջոցով սոցիոլոգիական հարցումներ անել: IPSC–ի ներկայացուցիչ Արփինե Աղջոյանը նշեց, որ համակարգը հատկապես նպատակահարմար է ծավալուն հետազոտություններ իրականացնելու համար։

CAPI-ն ունի ադմինիստրատորի և հարցազրուցավարի ինտերֆեյսներ։ Բացի այդ, հարցման պատվիրատուն կարող է հավելվածի միջոցով հետևել հարցումների անցկացման գործընթացին։

CAPI-ն թույլ է տալիս աշխատել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմներում և միացված է GPS-ին, ինչի միջոցով հնարավոր է տեղեկանալ հարցազրուցավարի գտնվելու վայրի մասին: «Հարցման ընթացքում պատասխանները ռեալ ժամանակում գրանցվում են բազայում, ընդ որում` տվյալների բազան ձևավորվում է ավտոմատ կերպով, սա թույլ է տալիս շատ մեծ ժամանակ ու ռեսուրսներ խնայել։ Բացի այդ, համակարգն այնպես է մշակված, որ անփութության հետևանքով հարցեր հնարավոր չլինի բաց թողնել»,-ասաց Արփինեն:

Հոդվածի աղբյուրը՝ ITTrend.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով