IPSC ընկերությունը ներկայացրեց CAPI համակարգը DIGITEC BUSINESS FORUM 2015–ում

IPSC ընկերությունը մասնակցեց ամենամյա Digitec Business Forum–ին` ներկայացնելով շուկայի ուսումնասիրության նորարարական տեխնոլոգիական լուծում՝ CAPI (Computer-assisted personal interviewing) համակարգը: Ընկերության հեռախոսային հարցումների մենեջեր Արփինե Աղջոյանը խոսեց համակարգի առանձնահատկությունների մասին:

Ծրագրային ապահովման CAPI համակարգը հնարավորություն է տալիս հետևել շուկայի ուսումնասիրության գործընթացին իրական ժամանակի ռեժիմով: Միաժամանակ 60-100 հարցազրուցավար հետազոտության է դուրս գալիս՝ Android թաբլեթներով զինված, որոնց վրա տեղադրված է համակարգը: Հատուկ քվոտաների և բաշխվածության միջոցով համակարգն ապահովում է շուկայի պատկերն ու հետազոտության արդյունքները իրական ժամանակի ռեժիմով, ինչն արագացնում է հետազոտության գործընթացը նվազագույնը 85%-ով:

Համակարգը նաև կրճատում է հետազոտության ծախսերը և հետազոտությունների ծառայությունը մատչելի է դարձնում փոքր ու միջին բիզնեսի համար:

IPSC ընկերության մասնագետները մշտապես փորձում են գտնել ավելի նորարարական մեթոդներ և գործիքներ՝ ուղղված շուկայի հետազոտության ոլորտի զարգացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով