Մրցույթ «Այ Փի Էս Սի»-ի նոր կարգախոսի ընտրության համար

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հայտարարում է մրցույթ ընկերության նոր կարգախոս ընտրելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ընկերության բոլոր ներկա և նախկին, հիմնական և պայմանագրային աշխատակիցները, ինչպես նաև նրանք, ովքեր երաշխավորագիր կստանան ընկերության ներկա կամ նախկին, հիմնական կամ պայմանագրային աշխատակիցներից որևէ մեկի կողմից:

Կարգախոսը պետք է ամբողջացնի ընկերության գործունեությունը, համահունչ լինի նրա գաղափարախոսությանը և որդեգրած սկզբունքներին, ինչպես նաև՝ ընկերության մշակույթին ու արժեքներին:

Ցանկալի է, որ կարգախոսին կից լինի նաև հակիրճ նկարագրություն, որտեղ հեղինակը (համահեղինակները) կհիմնավորի, թե ինչու է առաջարկում նման կարգախոս: Կարգախոսը կարելի է ներկայացնել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն:

Մրցույթի վերջնաժամկետը 2013 թ. սեպտեմբերի 15-ն է:

Հեղինակները (համահեղինակները) նոր կարգախոսի վերաբերյալ առաջարկները կարող են՝

  1. ներկայացնել ընկերության գրասենյակ փակ ծրարով և նետել 402 սենյակում տեղադրված արկղի մեջ: Ծրարի վրա անպայման պետք է նշված լինեն հեղինակի անունը, ազգանունն ու կոնտակտային տվյալները.
  2. ուղարկել ընկերության office@ipsc.am էլ. հասցեին pdf ֆայլով՝ նամակի վերնագրում նշելով «SLOGAN» բառը:

Կարգախոսի առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, իսկ արդյունքները կներկայացվեն 2013 թ. հոկտեմբերի 1-ին` «Այ Փի Էս Սի» ընկերության 7-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ:

Մրցույթի հաղթողի համար ընկերությունը սահմանել է մրցանակ` 50,000 ՀՀ դրամ:

Կարևոր է իմանալ. հաղթող ճանաչված կարգախոսի հեղինակի (համահեղինակների) հետ կկնքվի պայմանագիր, համաձայն որի` հեղինակին (համահեղինակներին) կպատկանեն ստեղծագործության (տվյալ դեպքում՝ կարգախոսի) հեղինակային իրավունքները, իսկ ընկերությանը կպատկանեն բոլոր գույքային և սեփականության իրավունքները։ Հեղինակը (հեղինակները) իրավունք չունի ոչ մի դեպքում սեփական նախաձեռնությամբ օգտագործել կարգախոսը` առանց ընկերության գրավոր համաձայնության:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 20 4772 (ներք. 22) հեռախոսահամարով կամ գրել office@ipsc.am էլ-հասցեին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով