«Այ Փի Էս Սի» հետազոտության տվյալները WAPOR-ում

«Այ Փի Էս Սի» ընկերության հետազոտության տվյալները վերջերս ներկայացվել են WAPOR (World Association for Public Opinion Research) հանրային կարծիքի ուսումնասիրության համաշխարհային ասոցիացիայի համաժողովում «Այ Փի Էս Սի»-ի գործընկեր TNS opinion-ի մեթոդաբանության և վիճակագրության տնօրեն Սթիվ Շվարցերի կողմից: WAPOR-ի ամենամյա համաժողովը՝ «Համաշխարհային հանրային կարծիքի չափման հեղափոխությունը» թեմայով, անց է կացվել 2013 թ. մայիսի 14-16-ը Բոստոնում:

Սթիվ Շվարցերի հոդվածը նվիրված է Արևելյան Եվրոպայի երկրներում կարծիքի ուսումնասիրություններին. մասնավորապես քննված է կարծիքի ուսումնասիրության էությունը, դրա պատմական զարգացումը, ինչպես նաև՝ քաղաքական համակարգերի վրա ներգործությունը:

PEW Research Center-ի կողմից համաժողովում ներկայացվել են նաև ընտրանքի բազմաթիվ երկրներում իրականացված ուսումնասիրությունների սահմանների վերաբերյալ արդյունքները:

Հայաստանին առանձին անդրադարձ է արվել՝ ներառելով Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու ընտրությունների ընթացքում հայաստանյան հետազոտական ընկերությունների, այդ թվում նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով «Այ Փի Էս Սի»-ի և TNS opinion-ի համատեղ իրականացրած կարծիքի ուսումնասիրությունների արդյունքները:

Հոդվածում քննված է հանրային կարծիքի ուսումնասիրության ընկալումը ԶԼՄ-ներում և հասարակության շրջանում, ինչպես նաև՝ կարծիքի ուսումնասիրության միջազգային կառույցների ներգրավումը խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ անցկացվող հետազոտություններում:

Հոդվածի ներկայացումից հետո նորմատիվային քննարկում է ծավալվել «քաղաքական անցումային շրջանում» գտնվող երկրներում հետազոտությունների իրականացման և արդյունքների ներկայացման ժամանակ կարծիքի ուսումնասիրման միջազգային կառույցների պատասխանատվության վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով